|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան 6 շենքի բակում կայանված Infiniti մակնիշի ավտոմեքենայի թափքին դրված է սրբապատկեր, ծաղիկներ, իսկ կողային հայելուց կախված է կանացի պայուսակ:
«Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում էր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ նշված ավտոմեքենան իր եղբորն է պատկանում, և եղբայրն էլ բնակվում է նշված շենքում, իսկ թե ով, երբ և ինչու է մեքենայի վրա տեղադրել այդ ամենը, ասաց, որ իր համար զարմանալի է»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում