Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է.
«Ցավոտը՝ միայն թշնամու համար կարող է լինել:
Ես ոչ մեկի իրավունք չեմ տվել «ցավոտ փոխզիջելու»՝ իմ և հազարավոր տղերքի արյամբ պահված հայրենիքը:
Թիկունքից մինչև առաջնագիծ՝ ազգովի պայքարում ենք վճռորոշ հաղթանակի համար, ոչ թե ցավոտ փոխզիջումների:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության շահի գիտակցությամբ՝ ժամ առաջ հրամայական է ամբողջ քաղաքական ներուժի, պետական, ռազմական, դիվանագիտական փորձառու գործիչների համախմբումը և ռազմաքաղաքական շտաբի ստեղծումը:
Մենք միայն մի ճանապարհ ունենք՝ հաղթանակ և պետության անվտանգության ապահովում»: