|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արցախին աջակցություն ցուցաբերելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի կողմից անցկացված հեռուստամարաթոն-դրամահավաքի ընթացքում եղել է 1 մլն 260 հազար 860 դոլարի նվիրատվության խոստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հեռուստամարաթոն-դրամահավաքն անցկացվել է «Արցախն ուժեղ է» խորագրի ներքո:
Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանն իր երախտիքի խոսքն ասաց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան դրամահավաքին: Նա ընդգծեց, որ շատ կարևոր է Արցախի աջակցության համար ակտիվ մասնակցությունն ու օգնության ձեռք մեկնելը:
Ավստրալիայի դրամահավաքը գալիս է գումարվելու ավելի վաղ համայնքի հանգանակած 1.4 միլիոն դոլարին: Հանգանակությունը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի համար անցկացվող «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքին: