|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ մեկնարկած` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 10 մլն 378 հազար 465 ԱՄՆ դոլար: Արգենտինահայ մի ընտանիք 300.000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել է Տավուշի մարզի ընտանիքներին: «Մեր տունը» խորագրով` 2015թ. հեռուստամարաթոնի նպատակն է բնակարաններով ապահովել 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին:
Նշենք, որ այս տարվա ցուցանիշը զգալիորեն տարբերվում է նախորդ տարիների ցուցանիշներից. 2014-ին հավաքվել էր 12 մլն 399 հազար 550 ԱՄՆ դոլար, իսկ 2013-ին ՝ 22 մլն 661 հազար 371 դոլար: Ընդ որում` մինչև 2013-ը հանգանակված գումարները աճման միտում ունեին, իսկ 2013-ից ի վեր՝ գումարը զգալիորեն նվազել է: