|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ժամանակ»-ը գրում է.
«Երեկ կայացավ ընդդիմադիր ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբոր՝ Արմեն Բաղդասրյանի «Իմպերիալ» հյուրանոցի 1 տարվա գործունեությանը նվիրված միջոցառումը: 5 հարկանի շքեղ հյուրանոցը գտնվում է Կորյունի փողոցում:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկա չէր բանկետին: Ներկա չէր նաեւ հյուրանոցի սեփականատեր Արմեն Բաղդասարյանը, ով աշխատակիցների խոսքերով՝ Հայաստանից բացակայում է:
Փոխարենը ներկա էին տուրիստական գործակալությունների, դեսպանատների, նախարարությունների եւ մշակույթի որոշ ներկայացուցիչներ: Արդեն ՕԵԿ նախագահին պատկանող «Երեւան» հեռուստաընկերությունը ուղիղ եթերով ցուցադրում էր արարողությունը:
Հյուրանոցի տնօրեն Խոսրով Խոսրովյանը, ով ի դեպ ՕԵԿ-ական է, «Ժամանակի» հետ զրույցում հրաժարվեց ասել, թե որքան ներդրում է կատարվել հյուրանոցի համար՝ հավելելով, որ իրենց գործունեությունը առաջ է գնում բավական արագ տեմպերով»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: