Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրինակելի կեցվածքը խրախուսելի է:
Այսօր միջնորդագիր եմ ուղարկել Գիտխորհրդին առաջարկելով այսուհետ ազատել ուսման վարձի վճարումից ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 օրդիանատորներ՝
• Լենա Նազարյանին,
• Մովսես Գրիգորյանին,
• Կլեմենտ Պետանյանին,
• Մարիամ Հակոբյանին:
Իսկ մյուս 4 կլինիկական օրդինատորները՝
• Լևոն Յավրյանը,
• Կառլեն Սարգսյանը,
• Արմինե Մարգարյանը,
• Էլմիրա Իսախանյանը,
ովքեր սովորում են անվճար համակարգում, հատուկ խրախուսում կստանան ԵՊԲՀ-ի կողմից:
Մեր 8 ապագա բժիշկներն առաջնագծում են՝ Նորք Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցում:
Նրանք օր ու գիշեր, անտրտունջ, հերոսական աշխատանք են իրականացնում... Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել այս 8 խիզախների համար։
Հ.Գ. Ի դեպ, ԵՊԲՀ կամավորների խրախուսումը շարունակական է լինելու ...»: