կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-21 12:27
Առանց Կատեգորիա

Շահնազարովների տեսակը ավելի վտանգավոր է, քան իրական թուրքը, ազերին․ Սպարտակ Ղարաբաղցյան

 Շահնազարովների տեսակը ավելի վտանգավոր է, քան իրական թուրքը, ազերին․ Սպարտակ Ղարաբաղցյան

Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, անդրադառնալով օրերս Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ Կարեն Շահնազարովի արտահայտած մտքերին Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, գրել է․ 

«Կարեն Շահնազարովը իր հոր արժանի զավակն է.... Նրա հոր վերջին երազանքը Բաքվում լինելն էր, որը ամեն հաղորդման մեջ լալահառաչ հիշում էր Կարենը.... Մեկ-մեկ հպարտանում էր, որ ՇՈՒՇԵՑԻ է... Այս անգամ էլ նրան շատ էր հուզել չինգիզ գրողի խոսքը... Համոզվեցի, որ հենց հայի էս տեսակն է ՇՈՒՇԻՆ ծախել Փանահ-խանին ու հիմա, իրեն կոսմոպոլիտ համարելով, դատողություններ է անում... ՍՈԼՈՎՅՈՎԸ հաստատ նրան հաղորդման է բերում, մեկ անգամ ևս ցույց տալու, որ շահնազարովների տեսակը ավելի վտանգավոր է, քան իրական թուրքը, ազերին»: