Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն սեպտեմբերի 5-ի առավոտյան ստացավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Երկիր» հիմնադրամի «Օգնիր եղբորդ-Լիբանան» նախաձեռնության շրջանակներում Լիբանան հասած սննդամթերքի 1000 արկղները։
Այս առիթով ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին շնորհակալական խոսք ուղղեց Դաշնակցության Հայաստանի կառույցին եւ երիտասարդական-ուսանողական միություններին, որոնք Բեյրութի նավահանգստի պայթյունից անմիջապես անց իրենց օժանդակության ձեռքը մեկնեցին լիբանանահայ համայնքի իրենց քույրերին եւ եղբայրներին։ Հակոբ Բագրատունին հաստատեց, որ այս նախաձեռնությունը նյութականից զատ նաև բարոյական խոր նշանակություն ունի եւ այս ճգնաժամի փուլում գոտեպնդում է համայնքին։ Նա այս առիթով իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ հայաշխարհի բոլոր համայնքներին իրենց ցուցաբերած զորակցության համար։
Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շեշտեց որ ՀՅԴ Հայաստանի կառույցն այս հանգրվանում լիբանանահայության կողքին է եւ մաղթեց, որ լիբանանահայությունը շուտով հաղթահարի այս ծանր փուլը ևս։ Նա ուժ եւ կորով մաղթեց Դաշնակցության Լիբանանի կառույցին, որպեսզի այն այս անգամ եւս հաջողի իր ժողովրդանվեր ծառայության ու առաքելության մեջ։
ՀՅԴ Լիբանանի կառույցի ֆեյսբուքյան էջում նշված տեղեկության համաձայն՝ արկղները առաջիկա օրերին ՀՅԴ ակումբների եւ կոմիտեությունների միջոցով կհասնեն հայ կարիքավոր ընտանիքներին։
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանն այս օրերին հատուկ ինքնաթիռով Լիբանան են ուղեկցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Երկիր» հիմնադրամի «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրով պատրաստված սննդամթերքի 1000 արկղ մարդասիրական բեռը:
Տե՛ս նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն այցելեցին Արամ Ա վեհափառին:
Տե՛ս նաև Հոգեհանգիստ Բեյրութում՝ պայթյունի զոհերի հիշատակին. մասնակցել է նաև ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը:
Տե՛ս նաև ՀՅԴ ՀԳՄ անդամներն այցելել են Լիբանանի Օգնության Խաչի կենտրոն:
Տե՛ս նաև ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն ու ՀԳՄ անդամը հանդիպել են Բուրջ Համուդի քաղաքապետի հետ:
Տե՛ս նաև ՀՅԴ ՀԳՄ պատվիրակությունն այցելել է լիբանանահայության վերականգնման մարմնին: