|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հորդորել է շտապ եզրակացություններ չանել Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ՝ առանց անձամբ թերակղզի այցելելու:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական տարածաշրջան և սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
«Նախքան Ղրիմի վերաբերյալ հապճեպ եզրակացություններ և քայլեր անելը, մենք խորհուրդ ենք տալիս նրանց ղեկավարությանը մեկից ավելի անգամ պաշտոնապես այցելել Ղրիմ՝ իրավիճակը ներսից ուսումնասիրելու և փաստերն ընդունելու համար, ինչպես դա պետք է լինի հավասարակշռված և հասուն քաղաքական գործիչների համար: Այս բոլոր այցերի արդյունքը միանշանակ պետք է լինի Ղրիմի ռուսական կարգավիճակի ճանաչումը», - ասել է Ումերովը ՌԻԱ «Նովոստի»-ին: