|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սոցիալական ապահովության ոլորտում շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով 2017թ. հունվարիցերեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ, չաշխատող անձին մայրության նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ և աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դիմումը կարող է ներկայացվել սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:
Գործող կարգի համաձայն` կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու հարցով պետք է դիմել միայն շահառուի (նպաստի կամ կենսաթոշակի իրավունք ունեցող անձի) բնակության վայրի տարածքային կենտրոն:
Որոշման նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 8-ի նիստում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին