Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այն բանից հետո, երբ սիրիացի գրոհայիններն ուղարկվեցին Ղարաբաղ, Իդլիբում սկսվեց այն վայրերի որոնումները, որտեղ պատրաստվում են ավազակախմբերը՝ նրանց ոչնչացնելու համար. գրում է Военкоры Русской Весны թելեգրամյան ալիքը։
Հետախուզությունը վարձատրության դիմաց զինյալներից մանրամասն տեղեկություններ էր ստացել Քաֆեր Դիբինից 2 կմ հեռու գտնվող անօրինական զինված խմբավորումների ուսումնական ճամբարի մասին:
Ջիսր ալ Շուգուրի շրջանում ճակատը պահելու համար թուրքերը ռազմական խորհրդականներ են ուղարկել ու սկսել միավորել, այսպես կոչված, ընդդիմության ուժերն ու միջազգային ահաբեկչական խմբավորումները։ Դասընթացերն իրականացրել են թուրք հրահանգիչները:
Հոկտեմբերի 14-ի առավոտյան Սու-34 և Սու-24Մ կործանիչները հարվածներ են հասցրել ճամբարի՝ ներառյալ շտաբների, ապաստարանների, քողարկված տեխնիկայի:
Ըստ ռուս լրագրող Սեմյոն Պեգովի՝ հիբրիդային պատերազմի ժամանակ ուրիշ կանոններ են գործում, և ՌԴ–ն այս կերպ է փորձում օգնել Արցախին՝ միևնույն ժամանակ այդ ամենը հասցեագրելով Թուրքիային։