Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետք է հասկանալ, որ սա արդեն Արցախ-Ադրբեջան պատերազմ չէ, այլ սա հստակ Թուրքիայի ձեռագիրն է, Թուրքիա-Արցախ պատերազմ է: Այս մասին այսօր Արցախի տեղեկատվական շտաբում ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նրա խոսքով, սա ոչ թե պատերազմ է, այլ ոճրագործություն Արցախի բնակչության դեմ. «Պատերազմում են բանակները, բայց այստեղ կոնկրետ ոճրագործություն է կատարվում խաղաղ բնակչության դեմ. ռմբակոծվում են խիտ բնակեցված քաղաքները:
Նա նշեց, որ իրենց խմբակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես, նշվում է, որ քանի որ Թուրքիայի կողմից տարածաշրջան են բերվել միջազգային ահաբեկիչներ, դիմում են Իրանին՝ ստեղծելու համատեղ աշխատանքային խումբ Արցախի եւ Իրանի հարակից շրջաններ ներթափանցած միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու եւ նրանց չեզոքացումը համակարգելու համար: Նաեւ կոչ են անում Արցախի ԱԺ մյուս խմբակցություններին միանալ այս հայտարարությանը: