Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանը կտրականապես դեմ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում հնչեցված՝ ԱՄՆ մեղադրանքներին և այն կարծիքին է, որ ԱՄՆ-ն օգտագործել է ՄԱԿ-ի ամբիոնը ՉԺՀ-ի հասցեին անհիմն քննադատություն տարածելու համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը. գրում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դժբախտաբար, ամերիկյան կողմն օգտագործել է ՄԱԿ-ի ամբիոնը` արհամարհելով փաստերը, ստեր հնարելով, վարկաբեկել և անհիմն քննադատություն է տարածել Չինաստանի հասցեին` նախատելի քաղաքական նպատակներից ելնելով: Չինաստանը կտրականապես դեմ է դրան: Դա մեկ անգամ ևս ապացուցում է, որ միակողմանիության ու հետապնդումների ուղին ամենալուրջ սպառնալիքն է ամբողջ աշխարհի համար»:
Հիշեցնենք՝ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում (ԳԱ), ասել էր, որ ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Չինաստանին նոր կորոնավիրուսի համավարակի առաջացման համար: Թրամփն իր ելույթը սկսել էր «չինական վիրուսի» մասին խոսքերով ու այն գրեթե ամբողջությամբ նվիրել ՉԺՀ-ի հասցեին հնչող քննադատություններին: Ըստ նրա` Չինաստանը մի երկիր է, «որը բաց է թողել ներկայիս ժանտախտն աշխարհի վրա»: