|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը 65-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններ ունեցողներին խնդրել է սեպտեմբերի 28-ից տանը մնալ. հայտնում է Meduza-ն:
Նշվում է, որ նման մարդիկ չպետք է առանց հատուկ անհրաժեշտության դուրս գան տնից: Նրանք պետք է հնարավորինս քիչ գնան խանութներ եւ դեղատներ, դիմակ ու ձեռնոցներ կրեն: Առաջարկվում է նաեւ ժամանակավորապես հրաժարվել հարազատների ու ընկերների հետ շփումից, որոնք առանձին են ապրում: Բացօթյա զբոսանքներն ու մարզումները չեն սահմանափակվում:
65-ից բարձր տարիքի աշխատող և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում անցնել հեռավար աշխատանքի կամ արձակուրդ վերցնել:
Միևնույն ժամանակ, Սոբյանինը դիմել է նաեւ գործատուներին` խնդրելով նրանց հնարավորինս շատ աշխատողների տեղափոխել հեռավար աշխատանքի: Նա խորհուրդ է տվել խստորեն պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության միջոցներն աշխատավայրերում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին Մոսկվայում հունիսից ի վեր առաջին անգամ COVID-19-ով վարակման ավելի քան հազար նոր դեպք էր գրանցվել: