կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-14 11:10
Հասարակություն

Դրամահավաք՝ մեր զինվորի ապաքինման համար

Դրամահավաք՝ մեր զինվորի ապաքինման համար

Նախորդ ամիս մի խումբ երիտասարդներ դրամահավաք էին կազմակերպել զինվորական պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Գևորգ Եղիազարյանի բուժման համար: Դրամահավաքի արդյունքում հավաքվել էր 1.300.000 ՀՀ դրամ, իսկ ընդհանուր՝ 11.5 միլիոն դրամ, որը փոխանցվել էր զինվորին:

 

Սակայն զինվորի երկու ամսվա բուժման համար անհրաժեշտ է մոտ 100 000 ԱՄՆ դոլար:

 

Այդ իսկ պատճառով ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հյուսիսային պողոտայում տեղի կունենա դրամահավաքի 2-րդ փուլը՝ հայրենասիրական և ազգագրական պարերի ներքո:

 

Նշենք, որ Գևորգ Եղիազարյանի անունով բացվել է e-mail` արտասահմանից PayPal համակարգով փոխանցումներ կատարելու նպատակով ՝ [email protected]

 

Հայկական հաշվեհամարներն են.
UNIBANK
AMD 24100321447500
USD 24100321447501
EUR 24100321447502
(Եղիազարյան Էդիկ)

 

Ռուբլի (RUB) փոխանցելու համար`
VTB bank 
RUB: 16054022070600 (Գալստյան Նաիրա):

 

Կոնտակտային տվյալներ`
Հեռ. 098 90 99 28
Ֆեյսբուքյան էջայստեղ:

 

Հիշեցնենք, որ Գևորգ Էդիկի Եղիազարյանը՝ 1992-ին ծնված, 2011թդեկտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում ՝շփման առաջին գծում, մարտական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից ծանր հրազենային վնասվածք է ստացել: Գևորգին հարկավոր է շարունակել ինտենսիվ թերապիան Իսրայելի վերականգնողական կլինիկայում, որտեղ մեկ ամսվա ստացած բուժման արդյունքը բավականին դրական է եղել, սակայն ընդհատվել է ֆինանսական խնդիրների պատճառով: