Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տավուշի մարզում այս պահի դրությամբ ավարտվել է 51 տանիքի վերանորոգում, առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կավատվի ևս 6-ը: Այս մասին ասել է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Մենք ներկայումս վերանորոգում ենք 20-ից ավելի բնակարան և այդ աշխատանքները նույնպես 1-2 շաբաթում կավարտվեն: Զուգահեռաբար կատարվում է շուրջ 500 ք/մ լուսամուտների և դռների փոխարինում նորով: Այդ աշխատանքներն արդեն սկսվել են»,- նշել է Մարզպետը:
Փողոցների բարեկարգման աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին: Լինելու է շուրջ 150 գծամետր ցանկապատ ու դարպաս:
Չոբանյանը շեշտել է, որ անհատների և բարեգործական հիմնադրամների շնորհիվ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բարեկարգման համար հավաքագրվել է շուրջ 400 մլն դրամ:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշիավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներկրելով, հետ շպրտվել:
Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել էր Չինարի գյուղի մի բնակիչ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: