կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-17 13:57
Հասարակություն

Պարարվեստի ուսումնարանը վերջապես վերանորոգվում է

Պարարվեստի ուսումնարանը վերջապես վերանորոգվում է

Կառավարության աջակցությամբ պարարվեստի ուսումնարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Ուսումնարանի տնօրենի պաշտոնակատար Արմեն Գրիգորյան խոսքերով` 352 մլն դրամ է հատկացվել:

«1984թ. սկսած` շենքում որևէ աշխատանքներ չեն կատարվել: Շենքը քանդվում էր, խնդիր կար` թե՛ ջեռուցման, թե՛ տանիքի և թե՛ լսարանների հետ կապված: Ով ասես, որ չի դիմել կառավարությանը` Թերեզա Գրիգորյանը, Նորայր Մեհրաբյանը, Վիլեն Գալստյանը, Հովհաննես Դիվանյանը»,- ասաց նա:

Թեեւ ուսումնարանում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, սակայն դասերը շարունակվում են: «Առաջին մի շաբաթը երեխաներին ազատել էինք դասերից, բայց այժմ նորից վերադարձել ենք մեր բնականոն աշխատանքին: Հասկանում եմ, որ այս պայմաններում դժվար է ուսումնական գործընթաց անցկացնել, բայց պետք է համակերպվել, քանի որ ծրագրից հետ մնալ չենք կարող»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Նրա խոսքերով` շինարարական աշխատանքներն այնպես են կազմակերպվում, որ չխանգարեն դասերին, մանավանդ, որ շինարարները դասասենյակներում չեն աշխատում: