Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ապազգային խմբակ-իշխանության առաջնորդի այսօրվա խոհափիլիսոփայական մտորումները ճիշտ և սխալ քայլերի մասին, ընդամենը իրականն ու երևակայականը իրար խառնած ինքնաարդարացման փորձ է, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, ոչ ավելին»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն ու հավելում. «Իսկ իրականությունը պարզ է, տեսանելի և առանց խոհափիլիսոփայության ու գույների. Առանց իզմերի թեզը գաղափարական սնանկություն է նշանակում, իսկ գաղափարական սնանկությունը արժեզրկման տանող ամենակարճ ուղին է: Այս իշխանության նպատակը և անելիքը եղել ու մնում է՝ պետական ինստիտուտների կազմաքանդումը, արժեզրկման միջոցով»:
Ըստ Գ․ Գևորգյանի՝ կրթություն, գիտություն, մշակույթ, առողջապահություն, տնտեսություն, արդարադատություն, իրավական ոլորտ, ոստիկանություն, անվտանգություն՝ ամենուր անկում է:
«Սա հենց այն է, որը հանգեցնում է հասարակական քաոսի, սա հենց այն է ինչին գնում է այս իշխանությունը, ընդ որում ծրագրավորված: Պետական ռեսուրսն ուղղված է ազգայինը ոչնչացնելուն, իսկ մեր նման պետության դեպքում դա նշանակում է պետականության կորուստ, կամ այլ կերպ ասած՝ կանաչ լույս, թշնամի թուրքիայի և ադրբեջանի առաջ: Պատերազմները միայն զենքով չեն լինում, հատկապես 21-րդ դարում, սա ևս պատերազմ է, հոգեբանական և քարոզչական զենքերով, պոպուլիզմով, անթաքույց ցինիզմով, այսօր էլ քաոսը սնող խառնիճաղանջ մտորումներով:
Այս իշխանությունը ձեռնոց է նետել մեր ազգին:
Կարճ ասած. ուզում ես հայ մնալ, ուրեմն պարտավոր ես հաղթել քեզ մոլորեցնող սորոսավարձկան իշխանությանը, պարտավոր ես պահել արժանապատվությունդ, հավատդ, եկեղեցիդ, պատմությունդ, ավանդույթներդ ու երկիրդ»,- եզրափակում է Գ․Գևորգյանը: