կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 11:35
Հասարակություն

Այսօր իսրայելական Նոր տարին է՝ Ռոշ Հաշանան

Այսօր իսրայելական Նոր տարին է՝ Ռոշ Հաշանան

Սեպտեմբերի 18-ից մինչև սեպտեմբերի 20-ը ամբողջ աշխարհի հրեաները նշում են տարեմուտը՝ Ռոշ Հաշանան. հայտնում է Yerkir.am-ը:

«Տարվա գլուխ»-ը հրեաները տոնում են երկու օր անընդմեջ՝ աշնանային տիշրեյ ամսվա նորալուսնին՝ ըստ հրեական տոմարի (ընկնում է սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին)։ Այդ օրվանից սկսվում է հրեական Նոր տարվա հաշվարկը։

Թանահում տարվա առաջին ամիսը համարվում է գարնանային ավիվ ամիսը, որը հետագայում անվանվում է նիսան, երբ հրեաները դուրս են գալիս Եգիպտոսից։ Յոթերորդ՝ տիշրեյ ամսվա առաջին օրվա տոնը անվանվում է «սրբազան հավաքի» օր, երբ սահմանված է չաշխատել, փչել շոֆար և կատարել զոհաբերություններ։

Հրեաների մոտ Ռոշ Խա Շանայի առաջին երեկոյան ընդունված է մեկը մյուսին ողջունել «Կյանքի գրքում» գրված լինելու մաղթանքներով։ Տոնական ճաշկերույթի ժամանակ ընդունված է հացը (սովորաբար՝ կլոր խալա), որի վրա օրհնություն է արտասանվել, թաթախել մեղրի մեջ, որպեսզի եկող նոր տարին լինի քաղցր։ Գոյություն ունի նաև սովորություն Ռոշ Խա Շանայի ժամանակ ուտել մեղրով խնձոր։

Բացի այդ՝ Ռոշ Խա Շանայի տոնակատարության բնորոշ գիծը սինագոգում ծառայության ժամանակ շոֆար փչելն է։ Այդ գործողությունը մեկնաբանվում է որպես կանչ աստվածային դատաստանին և զղջման կոչ։