Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարոն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումն անակնկալի է բերել խմբակցությանը. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Որոշումը կայացնելուց օրեր առաջ պարոն Ջուլֆալակյանն ինձ հետ առանձնազրույց էր ունեցել, որի ընթացքում ինձ մի փոքր ավելի մանրամասներ էր ներկայացրել այն մասին, թե ինչ մտահոգություններ ունի։ Մենք երկուսով լուծումների հետ կապված մեր մոտեցումները հստակեցրել էինք։ Դրանից հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- ասաց նա:
Մակունցն ընդգծեց՝ երեկ Ջուլֆալակյանի առաջարկով խմբակցությունը հանդիպել է նրա հետ, Ջուլֆալակյանը մանրամասնել է, թե ինչ խնդիրներ կան, ու պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։
«Մենք փորձում ենք կառավարության գործընկերներին մեր դիրքորոշումներում համոզել. երբեմն ստացվում է, երբեմն չի ստացվում, ու նրանք են մեզ համոզում։ Կարծում եմ՝ ինստիտուցիոնալ առումով սա ճիշտ ճանապարհ է»,- ասաց նա։
Խմբակցության ղեկավարը նշեց՝ եթե պատգամավորը կարծում է, որ կան հարցեր, ու իր դիրքորոշումները տվյալ հարցի շուրջ ավելի հստակ պիտի ներկայացվեն, ապա նա պետք է հենց դա անի, այլ ոչ թե մանդատը վայր դնի։
«Հարգելով պարոն Ջուլֆալակյանի որոշումը՝ մենք համաձայն չենք այդ քայլի հետ»,- ասաց նա։