Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԱՄՆ Վուսթեր քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ 2 թուրք է ելույթ ունեցել: Նրանցից մեկը մահմեդական է, մեկը՝ քրիստոնյա:
«Մենք պարտավոր ենք առերեսվել մեր պատմության հետ»,-ասել է լրագրող և գրող Բուրչին Գերչեկը Ստամբուլից: Նա Քլարկի համալսարանին կից Սթրասլերի անվան Հոլոքոսթի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի ասպիրանտ է, գրում է «Telegraph»-ը:
«Անշուշտ, սպանվածների համար արդեն ուշ է արդարությունը վերականգնելը: Սակայն, առնվազն, Թուրքիայի ճանաչումը, պաշտոնական ներողությունը և որոշ քայլերը հայկական մշակութային ժառանգության հարցում կարող են դրական քայլեր լինել»,- ասել է նա:
«Թող աստված օրհնի բոլոր զոհերին, որոնք նույնիսկ շիրիմներ չունեն»,-ասել է 31-ամյա Էմրե Քան Դաղլիօղլուն, որը ուղղափառ քրիստոնյա է թուրքական Անթաքյայից, Սիրիայի հետ սահմանին է :
«Մենք պետք է ներողություն խնդրենք Օսմանյան կայսրությունում կատարվածի համար, և ոչ միայն 1915-ին, այլ նաև 19-րդ դարի վերջում: Այդ իմաստով ես փորձում եմ իմ պարտքը տալ հայերին»,-ասել է նա: