|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր կառավարությունն արտագնա արտահերթ նիստ է գումարել Գյումրիում: Նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ` հարգեցին 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Նիստը վարում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանը: «Այսօր լրանում է 1988 թվականի Սպիտակի մեծ երկրաշարժի 30-րդ տարելիցը, որին զոհ գնացին մեր` շուրջ 25 հազար հայրենակիցներ»,- ասաց նա և առաջարկեց, մինչ նիստը սկսելը, մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
1988 թվականի դեկտեմբերի 7-ի ժամը 11:41-ին վայրկյանների ընթացքում ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքում և 324 գյուղում, ոչնչացան Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը: