Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այո, ունենք խնդիրներ, բայց սոցիալական կոլապս եւ սոցիալական ճգնաժամ չունեն. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։
Նա նշեց, որ համաճարակը սոցիալական ու տնտեսական էական վնասներ է պատճառել, բայց շատ կարեւոր է գնահատել այդ վնասները՝ ինչ սոցիալական իրավիճակ է տիրում երկրում, որքանով է այդ իրավիճակը սրվել:
«Կա՞ն ցուցանիշներ, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչ չափի սոցիալական վատթարացում է եղել երկրում: Կարծում եմ, որ ՀԴՄ-ներով առևտրի շրջանառության տվյալը կարող է այդ մասին վկայել, որովհետեւ խոսքը մարդկանց կողմից արվող առևտրի մասին է»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ 2020թ․ օգոստոսին, 2019թ․ օգոստոսի համեմատությամբ, ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով:
«Ընդ որում, այս ցածր ցուցանիշին նոր ենք հասել. մարտից սկսած՝ այդ ցուցանիշը բարձր էր, նվազում է: Այս թիվն ինքնին պետք է վկայի, որ այո՛, ունենք խնդիրներ, բայց սոցիալական կոլապս եւ սոցիալական ճգնաժամ չունենք»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ կարող է փաստարկ հնչել, թե նախորդ տարվա օգոստոսին շատ մարդիկ արտագնա աշխատանքի էին մեկնել, այս տարի չեն մեկնել, Հայաստանում են, և ենթադրվում է, որ ինչ-որ առևտուր են անում։
«Բայց, մյուս կողմից, այս տարի այստեղ չեն զբոսաշրջիկները, որոնք տրամաբանորեն շատ ավելի էին ծախսում ՀՀ տարածքում, քան տեղացիները: Բացի այդ՝ չեն աշխատում թատրոնները, թանգարանները, հյուրանոցները ընդհանրապես դատարկ են: Այսինքն՝ այս թվերը ցույց են տալիս, որ ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, չկա նման բան: Իհարկե, ակնհայտ է, որ կա սոցիալական վիճակի վատթարացում: Մենք տնտեսական աճը կորցրել ենք, հունվարին ու փետրվարին 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել»,-ասաց Փաշինյանը:
Նրա համոզմամբ՝ այս վիճակը տեղի է ունեցել նաև կառավարության քայլերի շնորհիվ, որովհետեւ հակաճգնաժամային ծրագրերի իրականացման շրջանում տնտեսություն է ներարկվել 163,4 մլրդ դրամ։
Մանրամասն՝ տեսանյութում: