Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կբողոքարկի ԱՄՆ-ին իր արտահանձնումը բրիտանական դատարանում. տեղեկացնում է Associated Press-ը՝ նշելով՝ որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Ասանժի փաստաբաններն ու ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները պետք է հանդիպեն Լոնդոնի դատարանում արտահանձնման մասին լսումների ժամանակ, որոնք հետաձգվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով։
Հիշեցնենք՝ ամերիկյան դատախազները մեղադրում են WikiLeaks-ի 49-ամյա հիմնադրին լրտեսության մեջ՝ 18 կետով՝ պահանջելով 175 տարով ազատազրկել նրան։ Այնուամենայնիվ, ըստ Ասանժի փաստաբանների, իրենց վստահորդի նկատմամբ մեղադրանքներն ունեն քաղաքական շարժառիթներ, դրանք ճնշում են խոսքի ազատությունն ու ռիսկի են ենթարկում լրագրողի կյանքը։