կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 11:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանե Թանդիլյանին փոխարինող ԱԺ պատգամավորը երդվեց

ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին պատգամավորները ծափերով շնորհակալություն հայտնեցին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին, որը վայր է դրել մանդատը. հայտնում է Yerkir.am-ը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Մանե Թանդիլյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրություն։ Դրա համաձայն՝ մանդատը տրամադրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի՝ առավելագույն ձայներ ստացած թեկնածու Ստեփան Ստեփանյանին։

Երդման համար ամբիոնի մոտ հրավիրվեց Ստեփան Ստեփանյանը, որն էլ կարդաց երդման տեքստը։

Մանրամասն՝ տեսանյութում: