Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 1-ից համացանցի վրա է ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի իններորդ համարը: Ընթերցողը կնկատի, որ պաշտոնաթերթի սեպտեմբերյան համարի առանցքում երկու կարեւորագույն իրադարձություններ են՝ Հայաստանի եւ Արցախի անկախության տարեդարձերը: Հայկական երկու պետությունների անկախացման իրողության, անցած ճանապարհի եւ առկա մարտահրավերների շուրջ է «Դրօշակ»ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Անկախության ժամանակահատվածում դրսեւորված եւ այսօր էլ մտահոգության տեղիք տվող ազգային կարեւորագույն հիմնահարցերի է անդրադառնում նաեւ պաշտոնաթերթի առաջնորդողը:
Արցախյան թեման սրանով չի սպառվում. պատմաբան Արմեն Ասրյանի «Ղարաբաղի խնդիրը 1918-1920 թթ: Անգլիայի դիրքորոշումը եւ մեր դասերը» ուսումնասիրությունը անդրադարձ է մեր պատմության ծանր, դրամատիկ եւ իրադարձություններով հագեցած այն ժամանակահատվածին, երբ, չնայած արցախահայության հերոսական ճիգերին, գերտերությունների հովանավորությամբ Արցախին պարտադրվեց ադրբեջանական գերությունը:
«Դրօշակ»ի ուշադրությունից չի վրիպել անցած օգոստոսին Լիբանանին պատուհասած ծանր աղետի թեման: Տեղի ունեցածը քաղաքական ակնոցով քննում է «Ազդակ» օրաթերթի միջազգային լուրերի խմբագիր Վահրամ Էմմիյանը:
«Դրօշակ»ը անդրադարձել է հայության մարմնի մեկ այլ հատվածի եւս՝ սիրիահայությանը կամ, ավելի ստույգ, Քեսաբին ու քեսաբահայության առօրյային, որն իր վրա դեռ կրում է երեկվա ապրած ծանր փորձության կնիքը:
Այսքանով չի ավարտվում նոր լույս տեսած պաշտոնաթերթի հրապարակումների ցանկը, ընթեցողը նրանում կգտնի հետաքրքրության արժանի մի շարք այլ հոդվածներ:
Ներբեռնել համարը «Դրօշակ»-թիվ-9 2020