կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-01 12:24
Հասարակություն

Թաթա ու Թաթուլ` խորովածն ու քյաբաբը մարսելու համար

Թաթա ու Թաթուլ` խորովածն ու քյաբաբը մարսելու համար

Այս օրերին չզարմանաք, եթե ախորժակի անկում ունենաք, իսկ սնվել անհրաժեշտ է կանոնակարգով` օգտագործելով հիմնականում միրգ եւ բանջարեղեն. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Սնվել նշանակում է օրգանիզմի ծախսած էներգիան վերականգնել: Օրգանիզմն ունի վերականգնման, հանգստանալու եւ մաքրման պահանջ. ժամը 12-20-ը օրգանիզմը վերականգնվում է, 20-04-ը` հանգստանում, 04-12-ը մաքրվում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ամռան ամիսներին թունավորման դեպքերին, ապա ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գլխավոր մասնագետ Արմենուհի Հակոբյանը խորհուրդ տվեց բանջարեղենը լավ լվանալ, հետո ուտել: «Արտաքին տեսքից հնարավոր չէ որոշել սննդի լավ կամ վատ լինելը, դրա համար անհրաժեշտ է փորձաքննություն անցկացնել, իսկ մեզ պետք է կառավարությունից հրաման ստանալ եւ նոր միայն սնունդը փորձաքննության ենթարկել»,- ասաց նա:

Հարցին, թե ո՞վ է պատասխանատու լցնովի պաղպաղակների հետեւանքով թունավորումների համար, Հակոբյանը պատասխանեց, թե տնտեսվարող սուբյեկտը:

«Ընդհանրապես խորհուրդ չէի տա ուտել դրանք»,- հավելեց Ս. Մամուլյանը` նշելով, որ մենք հիմնականում օգտագործում ենք այն սնունդը, որն արագ է պատրաստվում:

«Խորոված, քյաբաբ, հետն էլ համապատասխան երաժշտություն` Թաթա, Թաթուլ. կարծես Թաթան ու Թաթուլը խորովածն ու քյաբաբը մարսելու համար լինեն»,- ասաց նա: