|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Օգոստոսի 26-ին, ՄԱԿ-ում Իրանի մշտական առաքելությունն իր հաղորդագրության մեջ հայտարարել է, որ ԱՄՆ-ի նպատակն է ոչնչացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և Իրանի միջուկային գործարքը` նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական անգամ ցույց է տվել Միացյալ Նահանգների միջազգային մեկուսացումը: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր, որ Վաշինգտոնը նամակ է ուղարկել ՄԱԿ-ին՝ կոչ անելով 30 օրվա ընթացքում վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները: Խոսելով Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացի մասին՝ նա նշել է. «Մենք վստահ ենք, որ Snapback մեխանիզմը կյանքի կկոչվի Իրանի դեմ»:
Հաղորդվում է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան հաղորդագրության մեջ հայտարարել էին, որ չեն սատարելու Միացյալ Նահանգներին Իրանի դեմ պատժամիցոցների վերականգնման հարցում, ինչը չի համապատասխանում Իրանի միջուկային գործարքին աջակցելու ներկայիս ջանքերին: