|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիան հետ չի կանգնի արևելյան Միջերկրական ծովում հորատող նավի՝ Oruç Reis-ի և երկրի նավատորմի այլ նավերի գործունեությունից: Ըստ Anadolu-ի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս մասին ասել է Անկարայում կառավարության նիստից հետո:
Էրդողանը մեկնաբանել է հունական զորավարժությունները արևելյան Միջերկրական ծովում՝ նշելով, որ այդ զորավարժությունները վտանգում են տարածաշրջանի բոլոր ծովային նավերի անվտանգությունը:
Թուրք նախագահի խոսքով՝ տարածաշրջանում հնարավոր բացասական սցենարների միակ պատճառը կլինի Հունաստանը, որը նույնպես կդառնա դրանից տուժած միակը:
Էրդողանը շեշտեց, որ Աթենքը քաոսի մեջ է ընկել իր գործողությունների պատճառով, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և բարիդրացիության սկզբունքներին:
Հիշեցնենք, որ Թուրքիան շարունակում է իր ապօրինի գործողությունները Միջերկրականի հունապատկան ջրերում, որը խիստ լարել է ՆԱՏՕ երկու անդամների միջև հարաբերությունները։