կարևոր
1141 դիտում, 1 օր առաջ - 2025-01-06 18:26
Քաղաքական

Հայաստանը աստիճանաբար հայտնվում է անելանելի քաոսի մեջ․ Մհեր Մելքոնյան

Հայաստանը աստիճանաբար հայտնվում  է անելանելի  քաոսի մեջ․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

«Հեշտ չէ խոսել երկրի ապագայի մասին, երբ կազմաքանդվում է ավանդական մեր արժեհակարգը։ Գործող ապազգային իշխանությունների հետ ամեն նոր օր անկանխատեսելի է՝ մարդկային իրավունքներն ու ազատությունն այլեւս բարձրագույն արժեք չեն, սոցիալական անհավասարությունը, անվտանգության բացակայությունը, թշնամու շահերի սպասարկումը, այս ամենի հետ մեկտեղ ՔՊ-ական խմբակը վերջնականապես կործանում է մեր բոլորի ապագան։

Հայաստանը աստիճանաբար հայտնվում է անելանելի քաոսի մեջ։

Բայց, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ինչ-որ պահի մեր քաղաքացիների համար բացվելու հնարավորությունների պատուհան՝ հիմք ստեղծելու որակապես ազգային և հոգևոր կյանքի համար: Վստահեմ, որ դա տեղի կունենա նաև Հայաստանի Հանրապետությունում, և այդ ժամանակ մենք կունենանք ապագայի հնարավորություն՝ միացյալ Հայրենիքով, անվտանգային լուրջ համակարգով, առանց կեղծիքի, վախի և բռնակալության, օրենքի անվերապահ գերակայությամբ, անկախ դատարաններով և իրավապահ համակարգով, ազատ լրատվամիջոցներով, արդար ընտրություններով, ժողովրդավարական ճանապարհով ընտրված ուժով և ամենակարեւորը՝ ազգային շահերի և քաղաքացիների հիմնական իրավունքների պահպանման բացարձակ առաջնահերթությամբ։

Շատ կարևոր է մեր երկրի հասարակությանը պատրաստել փոփոխությունների։ Եվ այն պահին, երբ նորից ի հայտ կգա այդ հնարավորությունը, երկրում պետք է լինի պատասխանատու, պետականամետ քաղաքական ուժ՝ ծրագրով և հեռանկարի տեսլականով, որը կկարողանա քաղաքացիների հետ միասին հիմք դնել ազգային և հոգևոր Հայաստանի։

Իսկ ինչ վերաբերում է հենց այսօրվան, ապա պետք է հասկանանք, որ իրադարձությունները մեր երկրի համար զարգանում են ծայրահեղ վտանգավոր ուղղությամբ։ Եվ քանի դեռ իշխանությունը գտնվում է ազգակործան խմբակի ձեռքում, իրավիճակն ավելի կվատթարանա։

Հ․Գ․ Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։ Նիկոլական իշխանությունը ներկայացնող Շիրակի մարզային և համայնքային չինովնիկներից և ոչ մեկը չբարեհաճեցին մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին։ Նրանք այդ ընթացքում շարունակում էին պետական ինստիտուտների կազմաքանդումը»։