կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-24 14:34
Տարածաշրջան

Ջավախքի ուսանողները կարող են գալ Հայաստան

Ջավախքի ուսանողները կարող են գալ Հայաստան

Վրաստանի քաղաքացի այն ուսանողները, ովքեր գտնվում են Վրաստանում և սովորում են ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երում, կկարողանան գալ Հայաստան։ Ուսման նպատակով Հայաստան գալու համար ուսանողները պետք է դիմեն Հայաստանի Կրթության և գիտության նախարարություն, որից հետո նախարարությունն իր հերթին ուսանողների տվյալները կուղարկի Վրաստանում Հայաստանի դեսպանատուն, իսկ դեսպանությունն էլ այդ տվյալները կուղարկի Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Jnews-ի հաղորդմամբ, օգոստոսի 24-ի տվյալներով, Վրաստանում Հայաստանի դեսպանությունն արդեն ստացել է 50 հոգանոց ուսանողների ցանկ և ուղարկել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Ուսանողները հայտերը պետք է ներկայացնեն [email protected] էլ. փոստին կամ հայտնել +37410 57 63 96 հեռախոսահամարով:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար ուսանողները կարող են կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) կամ Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518) հետ: