Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Armtimes.com-ը հրապարակել է լուսանկար, որում պատկերված քաղաքացին, ով առեւտուր է անում Պարոնյան փողոցում գտնվող «պերաշկիանոցից», ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է:
Կայքը գրում է. «Պատգամավորը գնել էր 4 «պերաշկի» եւ մեկ «Սփրայթ»: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ բավական հաճախ է օգտվում «պերաշկիանոցներից» ու դրա մեջ որեւէ ամոթալի կամ անպատվաբեր բան չի տեսնում. «Բիստրոներում ուտելիքը շատ ավելի համով են սարքում: Տարբեր բաներ եմ սիրում ուտել, կարկանդակներն են շատ համով, ամեն ինչն էլ լավն է, սոված ժամանակ ամեն ինչ էլ ուտում եմ»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով, «պերաշկիանոցներից» օգտվելը ավելի «հեշտ ու հաճելի» է ու դրա համար հաճախ կանգնում է, «2 պերաշկի ուտում, մի թան խմում ու գնում»: Ալեքսանյանը հիշեց նաեւ իր ուսանողական տարիները, երբ դարձյալ շատ էր օգտվում արագ սննդի կետերից. «Իհարկե շատ էինք օգտվում, Կրկեսի մոտ շատ լավ տեղ կար, համով պերաշկի էին սարքում, պոնչիկանոցից էինք օգտվում: Գիտե՞ք, էն ժամանակ կային պերաշկիներ, որ մսի ու թոքի խառնուրդով էին սարքում, ա՛յ դա էր լավը ու խորովածից էլ համով էր»,- պատմեց Ալեքսանյանը:
Նա ասաց, որ լինում են դեպքեր, երբ իրեն ճանաչում են, լինում է՝ չեն ճանաչում, բայց դա կապ չունի՝ պարտաճանաչ վճարում է ու սպասարկումն էլ լավն է լինում: ՀՀԿ-ականն ասաց, որ ինքը առավելապես օգտվում է երկու բիստրոներից՝ դրանցից մեկը գտնվում է Պարոնյան փողոցում, իսկ մյուսը՝ Արարատ քաղաքի ճանապարհին.
«Ինձ էդպես դուր է գալիս, մտնում ես, շփվում մարդկանց հետ, վիճակներին ես ծանոթանում, ավելի լավ ես պատկերացնում ինչ է կատարվում: Ես չեմ սիրում, որ զանգում ես, պատվիրում՝ բերում են»,- ասաց Ալեքսանյանը»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: