կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-21 11:22
Տարածաշրջան

Իրանը առևանգել է ԱՄԷ-ին պատկանող նավը

Իրանը առևանգել է ԱՄԷ-ին պատկանող նավը

Իրանը ձերբակալել է ԱՄԷ-ին պատկանող նավը, որը Պարսից ծոցում մտել է իրանական տարածքային ջրեր, անձնակազմը գտնվում է կալանքի տակ:

Օգոստոսի 20-ին, Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է այս շաբաթ իր ջրային տարածքները խախտած Արաբական Միացյալ Էմիրությունների նավի առևանգման մասին՝ երկու երկրների միջև աճող լարվածության աճի ֆոնին՝ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող համաձայնագրի կնքումից հետո: Այս մասին գրում է The Times of Israel-ը:

Թեհրանը շեշտել է, որ իրենք չեն հանդուրժի ոտնձգությունները Պարսից ծոցում իրենց շահերի նկատմամբ և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իրենց նավերն ու քաղաքացիներին պաշտպանելու համար: Գերատեսչությունը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄԷ-ի ծովային անվտանգության ծառայությունը կրակել և սպանել է իրանցի երկու ձկնորսների և առևանգել նրանց նավը:

«Երկուշաբթի օրը էմիրաթների նավը առևանգվել է իրանցի սահմանապահների կողմից, և նրա անձնակազմը ձերբակալվել է մեր երկրի ջրային տարածքում ապօրինաբար գտնվելու համար: Նույն օրը ԱՄԷ պահապանները գնդակահարել են երկու իրանցի ձկնորսների և առևանգել նավը», - մեջբերում է իրանական պետական հեռուստատեսությունը:

Բացի այդ, միջադեպի կապակցությամբ Իրանը ԱՄԷ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարին Թեհրան է կանչել:

«Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին գրության մեջ խոր ափսոսանք են հայտնել միջադեպի կապակցությամբ և հայտարարել են իրենց պատրաստակամությունը փոխհատուցելու պատճառված բոլոր վնասները», - ասվում է հայտարարության մեջ:

Իրանի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների սրումը տեղի է ունեցել Էմիրությունների և Իսրայելի միջև համաձայնագրի ստորագրումից կարճ ժամանակ անց: Իրանի ԻՀՊԿ- ն ասում է, որ ԱՄԷ-ին այժմ սպասվում է «վտանգավոր ապագա՝ Իսրայելի հետ գործարքի պատճառով»: