|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Օգոստոսի 20-ին, ժամը 12։56-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, որից մեկը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։
Պարզվել է, որ Հայանիստ-Խաչփառ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Գ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Խաչփառ գյուղով անցնող չգործող ջրատարը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդին և երեք ուղևորի տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս տեղում ստացել են բուժօգնություն։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից, մոտեցրել ավտոքարշակին, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: