կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-08 23:17
Քաղաքական

Երկրի զարգացման` Կարեն Կարապետյանի ծրագիրը բաղկացած կլինի 2 փուլից

Երկրի զարգացման` Կարեն Կարապետյանի ծրագիրը բաղկացած կլինի 2 փուլից

ՀՀԿ խորհրդի նիստում իր խոսքն է ուղղել նաև ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը:

ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածու Կարեն Կարապետյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներին՝ վստահության համար: Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի արդարացնելու այդ վստահությունը: Կարեն Կարապետյանը նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նրա աշխատանքի համար: ՀՀ վարչապետի թեկնածուն նշել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի մեր երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից: Առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի մեր երկրի հեռանկարային զարգացման տեսլականը: Կարեն Կարապետյանը նշել է, թե շնորհակալ կլինի բոլոր գործընկերներին, ովքեր կներկայացնեն իրենց առաջարկությունները և տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է հրավիրել գործընկերներին՝ տնտեսագետներին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին, խոշոր բիզնեսի ղեկավարներին ու բոլոր նրանց, ում թեման հետաքրքիր է՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու այդ ամենը:

Ելույթի ավարտին Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել ազնիվ, լիարժեք աշխատանք: