Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղազախստանի Ուրալսկ քաղաքում մեկնարկել է սամբոյի 2011 թվականի առաջին միջազգային մրցաշարը, որը սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկն է:
Նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակների խաղարկությանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտավորել էր ընդամենը մեկ մարզիկի` մինչև 74 կգ քաշային կարգում հանդես եկող, աշխարհի և Եվրոպայի 2010թ. չեմպիոն Աշոտ Դանիելյանին, ով անցած տարվա այս մրցաշարում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:
Աշոտը հաջողությամբ հաղթահարեց նախնական արգելքները և մտավ եզրափակիչ: Մեր մարզիկի համար հատկապես ծանր էր կիսաեզրափակիչ հանդիպումը, որտեղ նրա մրցակիցն էր 2009 թ. աշխարհի չեմպիոն Լեբեդևը: Ճիշտ է, այդ գոտեմարտում Աշոտը հաղթեց, սակայն եզրափակիչ մտավ մեջքի վնասվածքով և վճռորոշ գոտեմարտում հանդիպելով ռուսաստանցի մարզիկ, աշխարհի գավաթակիր Ուալի Կուժևի հետ` համառ պայքարում զիջեց մրցակցին ու գրավեց 2-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Սամբոյի աշխարհի գավաթի հաջորդ փուլը կկայանա փետրվարին` Բելառուսում: Դրան նախապատրատվելու և մրցաշարի մասնակիցների վերջնական ընտրությունը կատարելու համար մեր ուժեղագույն սամբիստները 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում: