|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է մոտ 2000 բժիշկ. հայտարարել է քաղաքի բժշկական աշխատողների միության ղեկավար Աբու Շարաֆը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Առնվազն 2000 լիբանանցի բժիշկներ վիրավորվել և կորցրել են աշխատանքը, պայթյունի հետևանքով ոչնչացվել են իրենց մասնավոր կլինիկաները», - ասել է Աբու Շարաֆը:
Նաև Բեյրութի հիմնական հիվանդանոցների մոտ կեսը ֆինանսական օգնության հրատապ կարիք ունեն: Միության ղեկավարը հավելել է, որ աշխատանքը կորցրած բժիշկները փորձում են աշխատանք գտնել արտերկրում, ինչը մասնագետների արտահոսք է առաջացնում: