|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Չորեքշաբթի օրը Մինսկում ձերբակալվել են Բելառուսում զանգվածային անկարգությունների համակարգողները: Այս մասին հաղորդել է БелТА գործակալությունը:
Ըստ լրատվամիջոցի՝ ձերբակալվածներից մեկը հյուրանոցում սենյակ է վարձել: Նա ուղղորդել է երեք ենթակաների գործողությունները:
Բողոքի ցույցերը Մինսկում սկսվել են նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, որոնցում, ըստ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.08% -ը, իսկ երկրորդ տեղում հայտնված Սվետլանա Տիխանովսկայան, որը նրա հիմնական մրցակիցն էր, - 10.09%:
Ոստիկանների հետ բախումների արդյունքում, ըստ ՆԳՆ-ի, արդեն ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ, անկարգությունների արդյունքում տուժել են տասնյակ ոստիկաններ և ցուցարարներ: