|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ֆրանսիայի «Դեղին բաճկոնների» շարժումը ներթափանցել է Բելգիա: Բրյուսելում ցուցարարների բողոքի ակցիան վերածվել է անկարգության եւ ոստիկանների հետ բախումների:
Հարյուրավոր ակտիվիստներ, բողոքելով վառելիքի բարձր գների դեմ, արգելափակել են Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնական մասը: Նրանք պահանջել են վարչապետի եւ կառավարության հրաժարականը: Ցուցարարները քարեր են նետել վարչապետ Շառլ Միշելի նստավայրի ուղղությամբ, այրել են ոստիկանական մեկ մեքենա, եւս մեկը՝ կողաշրջել:
Ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել: Հասարակական կարգը խախտելու համար մոտ 60 մարդ է ձերբակալվել: