|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Deep Purple-ի համահիմնադիր Ջոն Լորդը ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցում ասել է, որ դեռեւս տասը տարի առաջ խմբից հեռանալու իր որոշումը միանշանակորեն ճիշտ է եղել:
«Յուրաքանչյուր մարդ էլ կանգնում է ճամփաբաժանի առաջ եւ ստիպված է լինում ընտրություն կատարել` ա՞ջ, թե՞ ձախ գնալ: Ժամանակի ընթացքում ես պարզապես հասկացա, որ կան բազմաթիվ գործեր, որոնցով զբաղվել եմ ուզում եւ ժամանակ չունեմ` Deep Purple-ի պատճառով»,- ասել է Ջ. Լորդը:
Նա հավելել է, որ հիմա էլ ընկերական հարաբերություններ ունի իր նախկին գործընկերների, այդ թվում` Ռիչի Բլեքմորի հետ, ով իրենից ավելի շուտ էր լքել խումբը: Ավելին, Լորդը չի բացառում, որ Բլեքմորի հետ ֆոլկ կամ սիմֆոռոք ոճի ձայնագրություններ լինեն: