Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիական Le Monde պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վրեժ է լուծում Սևրի դաշնագրից։
«Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում» վերնագրով հոդվածում նշվում է, որ Էրդողանը և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի միջև Հյուսիսային Աֆրիկայում և Միջերկրականում ռամավարական խաղը փոխելու համար կնքված համաձայնագիրը փայլուն է և տեղ է և պետք է ծանրակշիռ տեղ գրավի պատմության մեջ։
Նշվում է, որ դրա համար հատուկ էր ընտրված Դոլմաբահչե պալատում (Բալյան ընտանիքի կողմից ստեղծված սուլթանական նստավայր) 2019 թ. նոյեմբերին համաձայնագրի կնքումը, որտեղ տեղի է ունեցել Էրդողանի և Սարաջի 4 հանդիպում։
Հոդվածում նշվում է, որ Լիբիային ռազմական և լոգիստիկ աջակցության փոխարեն լիբիական ջրերում էներգետիկ որոնողական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն նախատեսող համաձայնագրի վերաբերյալ 2019 թ. դեկտեմբերի 16-ին Դոլմաբահչեում երկու կողմերի հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ «Այս ռազմական և էներգետիկ համաձայնագրով չեզոքացրել ենք Սևրի դաշնագիրը» և դրանով վրեժ լուծել Սևրից։