|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ավստրիայում ընդունված «Խորհրդանշանների մասին» օրենքի վերաբերյալ. հաղորդում է hurriyet.com.tr կայքը:
«Մենք չենք ընդունում և խստորեն դատապարտում ենք Ավստրիայի խորհրդարանում ընդունված և 2019թ. մարտի 1-ին ուժի մեջ մտնող «Խորհրդանշանների մասին» օրենքը, որում ներառվում է նաև «Գորշ գայլերի» (թրք. Bozkurt) նշանը: Չնայած մեր բոլոր նախազգուշացումներին` Ավստրիայի ներքին գործերի նախարարության` 2019թ. փետրվարի 11-ի կարգադրության մեջ, մեր երկրի օրինական քաղաքական կուսակցության խորհրդանիշ համարվող «Գորշ գայլերի» նշանն ընդգրկվել է նույն ցուցակում, ինչ Քրդական բանվորական կուսակցության պես արյունոտ ձեռքերով ահաբեկչական կազմակերպության խորհրդանշանը, և դա մեծ սկանդալ է:
Ավստրիայի այս անխելք ու անտրամաբանական որոշումը միայն թիրախավորում է ոչ միայն այս նշանը կիրառող քաղաքական կուսակցությունը և նրա կողմնակիցներին, այլև ամբողջ քաղաքական համակարգը: Դա մեր հարաբերությունների վրա լուրջ հետևանքներ է ունենալու: Անհրաժեշտություն է, որպեսզի ողջամտությունը հաղթի ֆանատիզմին»,- ասվում է հայտարարության մեջ: