Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր պատգամավորները՝ թե՛ «Պատիվ ունեմ», թե՛ «Հայաստան» խմբակցություններից, մշտապես գտնվում են և՛ Սյունիքի, և՛ Գեղարքունիքի մարզերում, մշտապես կապի մեջ ենք մեր քաղաքացիների հետ, բայց երկրի անվտանգային համակարգի համար պատասխանատու են բացառապես իշխանությունները․ ասաց Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի լինում սահմանային բնակավայրերում՝ ծանոթանալու համար թշնամու ոտնձգությունների հետևանքներին, քաղաքացիների վիճակին։
«Ընտրություններից առաջ, ընտրություններից հետո, փողոցում պայքարելով, ուղղակի բացատրելով, երբ ասում էինք, որ այս կապիտուլյանտներին պետք է հանել, դուրս շպրտել , որովհետև չեն կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը, մեզ մեղադրում էին պատերազմ հրահրելու, պատերազմ ուզելու և ռևանշիստական ուժ լինելու մեջ»,-ասաց Վանեցյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։