|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Արմեն Գևորգյանը նոր պաշտպան ունի. նրա շահերը դատարանում կպաշտպանի Լուսինե Սահակյանը։ Նախորդ նիստում Էրիկ Ալեքսանյանը հայտարարել էր, որ այս գործով հրաժարվում է պաշտպանել Արմեն Գևորգյանի շահերը, և պատճառը դատավոր Աննա Դանիբեկյանն է։
Դատավորն ասաց, թե որևէ խոչընդոտ չի տեսնում սույն քրեական գործով Լուսինե Սահակյանի մասնակցության համար՝ որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան։