կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-28 16:53
Աշխարհ

Բողոքի արտահայտման ազատությունը ժողովրդավարության բարձրագույն արժեքն է. Իսրայելի նախագահ

Բողոքի արտահայտման ազատությունը ժողովրդավարության բարձրագույն արժեքն է. Իսրայելի նախագահ

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է, որ բողոքելու ազատությունը ժողովրդավարության բարձրագույն արժեքն է: Այս հայտարարությունը, ըստ իսրայելական mignews.com կայքի, նա արել է երեկ` Հայֆա այցելության ժամանակ. տեղեկացնում է yerkir.am-ը:

«Բողոքի արտահայտման ազատությունը մեր ժողովրդավարական մշակույթի բարձրագույն արժեքն է, դրա դեմ չի կարելի ոտնձգություն անել: Դա հիմքերից մեկն է, որոնց վրա հիմնված է հրեական և ժողովրդավարական պետությունը` բոլորիս համար այդքան սիրելի: Բայց բողոքելու ազատությունը զուգակցվում է բոլոր տեսակի բռնությունների արգելքի հետ»,- ընդգծել է նախագահը:

Նրա խոսքով` ոչ ոք չի հանդուրժի բռնությունն ու  սադրանքը Իսրայելում:

«Սադրիչներով, նաև բռնության կոչեր անողներով ու ցուցարարների վրա ձեռք բարձրացնողներով պետք է զբաղվեն մեր իրավապահ մարմինները»,- հայտարարել է Ռիվլինը:

Իսրայելական կայքը նշում է, որ քաղաքական գործիչների շրջանում սկանդալ է բռնկվել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է ներքին անվտանգության նախարար Ամիր Օհանի և Երուսաղեմի ոստիկանության պետի խոսակցությունը բողոքի ակցիաների ճնշման մասին: Ընդդիմության առաջնորդը կոչ է արել վարչապետ Նեթանյահուին` պաշտոնանկ անել Օհանին և վարչապետին մեղադրել է ցուցարարներին լռեցնելու փորձի մեջ: