կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 15:55
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես վարչապետին կտայի հավերժ հանգստի իրավունք․ Բաբկեն Հարությունյան

Շատ հոգնել ենք ամեն օր լայֆերից, դատարկ խոսակցություններից, թող վարչապետը գնա հանգստի ցմահ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը մամուլի ասուլիսում։

«Տեսք՝ Հայկ Մարությանը գնացել ինքնապախկվել է, մենք մեր ցավը գիտենք։ Հիմա, Նիկոլ Փաշինյանը թող գնա՝ զբաղվի իր հարցերով, մինչև տեսնենք ինչ ենք անում։ Մենք իր ներկայությունը, որպես վարչապետ, չենք զգում, ես նրան կտայի հավերժ հանգստի իրավունք»,-ասաց նա։

Բաբկեն Հարությունյանը նկատեց, որ եթե վարչապետ Փաշինյանը հանգստից վերադառնա, կա՛մ պիտի լայվեր մտնի, նյարդայնացնի, կա՛մ բերի մի ազգապիղծ ծրագիր՝ ասենք «Հայ գրականությունից» «հայը» հանելը կամ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելը։

«Ժողովուրդը մնացել է մենակ իր հոգսերի մեջ, իսկ իրենք շարունակում են իրենց պարգևավճարները ուտել, և խնջույքներ անել»,-նշշեց նա։

Բաբկեն Հարությունյանը նկատեց, որ իշխող թիմի պարգևավճարները ավելին են եղել, քան կորոնավիրուսի վրա ծախսված գումարները։

Այն, որ ոստիկանները անմիջապես տոիգանում են անգամ քթի ծայրի դիմակից հանած քաղաքացիներին, նա համարում է իշխանությունների ձախողումների հետևանքը։

«Այսինքն, Նիկոլը տեսավ, որ չի կարողանում կանխել վիրուսի տարածումը, որոշեց հայտարարել, որ պետք է բոլորը դիմակ կրեն, բայց 2 միլիոն բնակչին հետևելը հեշտ բան չէ։ Հետևաբար, ասաց, որ մեղավորը ժողովուրդն է, քանի որ դիմակ չի կրում»,-նկատեց Հարությունյանը։

Նա բերեց Վրաստանի օրինակը, որտեղ այս ողջ ժամանակահատվածում 16 մարդ է մահացել վիրուսից, այնինչ մեզ մոտ մեկ օրում է այդքան մարդ մահանում․ «Սա աննախադեպ բան է, վատ կառավարման հետևանքով նման հանցավոր կերպով վիրուսը տարածվում է»։

Բաբկեն Հարությունյանը նկատեց, որ անգամ իրենց թիմի անդամները դիմակ չեն կրում ևև հիշեցրեց Հայկ Սարգսյանը անդիմակ «փարթին» Սևանում։

«Ստացվում է, որ իշխանության պատգամավորներին կարելի է առանց դիմակ փարթիներ անել, բայց ժողովրդին չի կարելի»,-ասաց նա։

Փաշինյանի կադրային քաղաքականության մասին հարցին ի պատասխան Բաբկեն Հարությունյանը հիշեցրեց, որ ԽԾԲ-ները չեն վերացել, ինչպես հայտարարվում էր․ «Եկեք նայենք Նիկոլենց ընտանիքը․ եղբոր տղան՝ պատգամավոր, աներձագը՝ պատգամավոր, քավորի ընտանիքից՝ պատգամավոր, այն ինչ 30 տարի քննադատել ենք՝ արատավոր կադրային քաղաքականությունը, այս իշխանությունը գերազանցում է ամեն ինչ»։

Մանրամասն՝ տեսանյութում․