Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-05-05 20:37
Քաղաքական

Ժամանակին Քյարամյանն ասում էր, թե չի հայտնելու ունեցվածքի գոյացման աղբյուրը. Բաբկեն Հարությունյան

Ժամանակին Քյարամյանն ասում էր, թե չի հայտնելու ունեցվածքի գոյացման աղբյուրը. Բաբկեն Հարությունյան

Մեկ օրում Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարից Քննչական կոմիտեի պետի 5-րդ տեղակալ նշանակված, այնուհետև ժամեր անց ազատված և ԱԱԾ պետի տեղակալ նշանակված Արգիշտի Քյարամյանը մեկ տարի առաջ հակասական հայտարարություններ էր անում և չէր կարողանում հստակ ասել, թե ոնց է դարձել բավականին մեծ ունեցվածքի տեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:

«Ժամանակին Արգիշտին մեկ ասում էր, թե չի հայտնելու ունեցվածքի գոյացման աղբյուրը, հետո ասում էր , թե բարեկամներն են նվիրել և որ ամենակարևորը` ինքը սեփականությունը ձեռք է բերել մինչ պետական բարձր պաշտոն ստանձնելը:

Այսօրվանից արդեն նույն Արգիշտին, որպես ԱԱԾ պետի տեղակալ, պետք է զբաղվի նաև մեծ ֆինանսական կապիտալ ունեցողների օրինականության հարցերով:

Ինչպե՞ս է նա ուրիշին պահանջելու ներկայացնել ունեցվածքի գոյացման օրինական աղբյուրը հաստատող փաստեր, երբ մեկ տարի առաջ ինքը չէր ցանկանում ներկայացնել իր ունեցվածքի գոյացման աղբյուրը, ինչպես է Արգիշտին ղեկավար պաշտոն զբաղեցնելու մի ուժային համակարգում, որտեղ հայտնվել է մի գիշերվա մեջ մի քանի ժամ ֆիկտիվ պաշտոն զբաղեցնելու հետևանքով:

Բայց ամենաանթույլատրելին Նիկոլի գործողությունն էր, ով թքած ունենալով պետական կառույցների վարկանիշի վրա` Քննչականով մտավ ԱԱԾ` ևս մեկ անգամ ի ցույց դնելով վարած կործանիչ կադրային քաղաքականությունը:

Թիմը վատն է, որովհետև Նիկոլն է վատը, որովհետև թիմը Նիկոլն է ձևավորել»,– գրել է նա: