կարևոր
3007 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-02 11:12
Քաղաքական

ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների․ ԱՄՆ պետքարտուղարություն

ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների․ ԱՄՆ պետքարտուղարություն

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների, Լեմկինի ինստիտուտի մտահոգության հետ կապված, «Ամերիկայի ձայնի» հարցմանն ի պատասխան, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման իստիտուտը հայտարարել է, որ «առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման» հավանականություն է տեսնում․ ինստիտուտը կարմիր՝ ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել։

Պետքարտուղարությունը նշել է, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ վերահաստատելով՝ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։

«Մենք պարբերաբար շեշտում ենք մեր ակնկալիքները, ինչպիսին է ուժի կիրառման դեմ հորդորը, և շարունակաբար հետևում իրավիճակին։ Հայաստանը Միացյալ Նահանգների մտերիմ գործընկերն է ու բարեկամը, և մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համար Հայաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունը»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում։