Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ հարաբերություններն «զգուշավոր լավատեսությունից» անցել են Նիքսոնի կառավարման էպոխային, որն իր կողմից բնութագրվել է որպես «դաժան իրականություն»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ելույթ ունենալով Կալիֆորնիայի Յորբա Լինդայում գտնվող Նիքսոնի հիմնադրամում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«[Նախկին նախագահ] Ռիչարդ Նիքսոնը ճիշտ էր, երբ 1967-ին գրեց, որ« աշխարհը անվտանգ չի լինի, քանի դեռ Չինաստանը չի փոխվել»: Հիմա մենք պետք է հետեւենք նրա խոսքերին»,- ասել է Պոմպեոն:
Նա խոստովանեց, որ «Չինաստանի հետ կույր շփման հին պարադիգմը ձախողվել է»: «Մենք դա չպետք է շարունակենք: Մենք չպետք է վերադառնանք դրան: Փոխարենը մեզ հարկավոր է ռազմավարություն, որը պաշտպանում է ամերիկյան տնտեսությունը եւ մեր կյանքի ձեւը: Ազատ աշխարհը պետք է հաղթի այս նոր բռնատիրությանը»,- ասել է Պոմպեոն:
Միացյալ Նահանգները կարգադրել են փակել ՉԺՀ-ի հյուպատոսությունը Հյուսթոնում՝ հայտարարելով, որ դա արվել է «ամերիկյան մտավոր սեփականությունը եւ ամերիկացիների անձնական տեղեկատվությունը պաշտպանելու համար»: