կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-26 18:10
Իրավական

Հայաստանը թմրանյութերի տարանցիկ երկիր դարձնելու` իրանցիների ծրագիրը ձախողվեց

Հայաստանը թմրանյութերի տարանցիկ երկիր դարձնելու` իրանցիների ծրագիրը ձախողվեց
97 կգ թմրանյութը նախ Իրանից ներկրվել է Հայաստան, ապա փորձ է արվել տեղափոխել արտերկիր. գրում է Pastinfon-ն:
 
ԻԻՀ քաղաքացիներ Սարգեզ Անդոունիանը և ազգությամբ հայ Վիգեն Նովասարտիանսը, Հայաստանի Հանրապետությունն ընտրելով իբրև թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ ուղի, 2010 թվականի հոկտեմբերին ԻԻՀ-ում ձեռք էին բերել 8 կիլոգրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոց և, այն տեղավորելով հատուկ պատրաստված մետաղական կոնտեյներներում և փայտյա արկղերում, դրանք տեղադրել  էլեկտրոնային դաշնամուրի համար նախատեսված գործարանային արտադրության ստվարաթղթե արկղում և փաթեթավորել այնպես, որպեսզի այն չտարբերվի գործարանային փաթեթավորումից:
 
Թանկարժեք բեռը տեղավորելով իրենց սեփական ավտոմեքենայի մեջ` իրանցիները բարեհաջող անցել էին պետական սահմանն ու հասել Հայաստան: Արդեն Երևանում Սարգեզ Անդոունիանը և Վիգեն Նովասարտիանսը մաքսային ընկերությունում աշխատող իրենց վաղեմի ծանոթի միջոցով բեռը ձևակերպել են կեղծ փաստաթղթերով և «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Վիեննա-Սիդնեյ չվերթի ինքնաթիռով մաքսային հսկողությունից թաքցված, «Յամահա» տեսակի էլեկտրոնային դաշնամուրի արկղում քողարկված 8 կիլոգրամ թմրամիջոցն ուղարկել Ավստրալիա:
 
Ու թեև Ավստրալիայի իրավապահները հայտնաբերել էին թմրամիջոցը, սակայն դրա հասցեատերերին հայտնաբերել չէին կարողացել: Իսկ իրանցիները, ոգևորված այս հաջող փորձից, ձեռնամուխ էին եղել ավելի մեծ խմբաքանակի առաքմանը:
 
Ի դեպ, նշենք, որ դաշնամուրի արկղում թաքցված բեռը, ըստ նախաքննության նյութերի, այս զույգի առաջին փորձը չէր: Մինչ այդ նրանք արդեն վառարանի արկղերի մեջ այլ խմբաքանակներ ևս ուղարկել էին արտերկիր: Բայց նրանց գործունեության այդ դրվագներն այդպես էլ մնացել էին չբացահայտված:
 
Ինչևէ, 2011 թվականի հունիսին իրանցիներն արդեն 89 կգ 496,16 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոց են ձեռք բերում իրենց երկրում և դրանից 44 կգ 930,8 գրամը տեղավորում էլեկտրոնային դաշնամուրի արկղում, իսկ 44 կգ 565,41 գրամը` գազային վառարանի ստվարաթղթե արկղում` տալով գործարանային փաթեթավորման տեսք: Հետո պատրաստի փաթեթավորված արկղերը յուրաքանչյուրն իր ավտոմեքենայով անցկացնում է սահմանն ու հասցնում Հայաստան և իրենց ծանոթի միջոցով դրանք ևս տեղափոխում ու պահպանության հանձնում «Զվարթնոց» օդանավակայանի կարգով բեռնահամալիրի պահեստում: 
 
Այստեղից արդեն դաշնամուրի փաթեթը պետք է ուղևորվեր Նիդերլանդներ, իսկ վառարանինը` Դանիա: Բայց ավիացիոն անվտանգության և ՀՀ ԱԱԾ աշխատակիցները մինչ այդ հայտնաբերել էին դրանցում թաքցված թմրամիջոցը:
Շարունակությունը` http://www.pastinfo.am/hy/node/27797#sthash.IuNaZStk.ft2Zebjp.dpuf: